13:42  ,  10 օգոստոսի, 2020

«Աթլետիկոյի» 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Աթլետիկոյի» 2 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

COVID-19-ով վարակված ֆուտբոլիստների անունները չեն հաղորդվում: Նրանք այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստները հնարավորություն չեն ունենա թիմի հետ մեկնել Լիսաբոն և մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Լայպցիգի» հետ խաղին:

«Լայպցիգ» - «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English