12:05  ,  10 օգոստոսի, 2020

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» ու «Շիրակի» հավանական մրցակիցները

Հայտնի են դարձել Երևանի «Ալաշկերտի» ու Գյումրու «Շիրակի» հավանական մրցակիցները Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

«Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են վրացական «Սաբուրթալոն», Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Ժելեզնիչարը» և մակեդոնական «Ռենովան»:

Գյումրու «Շիրակի» հավանական մրցակիցներն են Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը», Ռումինիայի «Ստյաուան» և Բուլղարիայի «ԲԿՄԱ-Սոֆիան»:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում