Հայտնի են դարձել Երևանի «Ալաշկերտի» ու Գյումրու «Շիրակի» հավանական մրցակիցները Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:
«Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են վրացական «Սաբուրթալոն», Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Ժելեզնիչարը» և մակեդոնական «Ռենովան»:
Գյումրու «Շիրակի» հավանական մրցակիցներն են Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը», Ռումինիայի «Ստյաուան» և Բուլղարիայի «ԲԿՄԱ-Սոֆիան»:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին Երևանի ժամանակով 15:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում