11:42  ,  10 օգոստոսի, 2020

Մայք Թայսոնի և Ռոյ Ջոնսի մենամարտը հետաձգվել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնի և հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս կրտսերի մենամարտը հետաձգվել է:

MMA Fighting-ի հաղորդմամբ՝ մենամարտը, որը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 12-ին, տեղի կունենա նոյեմբերի 28-ին:

Մենամարտը կլինի 8 ռաունդից։

Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում