22:21  ,  9 օգոստոսի, 2020

Անդրեա Պիրլո․ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը

Իտալիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր նշանակումը։

«Շատ հաճելի է եւ մեծ պատիվ «Յուվենտուսի» կողմից այսպիսի հարգանքն ու վստահությունը։ Պատրաստ եմ այս զարմանալի հնարավորությանը»,- Թվիթերում գրել է 41-ամյա մարզիչը, որը փոխարինել է իտալացի Մաուրիցիո Սարիին։

«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում