21:35  ,  9 օգոստոսի, 2020

«Նոան»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Հայաստանի գավաթակիր եւ փոխչեմպիոն Երեւանի «Նոան» առաջին անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» հետ դիմակայությունում «Նոան» հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2։1։

60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց չեմպիոնների 26-ամյա հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։

90-րդ րոպեին «Նոան» վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Լավրիշեւը։

Լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի խախտումից հետո 11 մետրանոց նշանակվեց «Արարատ-Արմենիայի» դարպասին։ «Նոայի» հաղթական գոլը խփեց 33-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն։

Հայաստանի Սուպերգավաթ

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 1։1)

Դմիտրի Լավրիշեւ, 90, Դենիս Դեդեչկո, 99 - Մաիլսոն Լիմա, 60

Հեռացում՝ Դավիդ Ումանես  («Արարատ-Արմենիա»), 116, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում