20:06  ,  9 օգոստոսի, 2020

Ֆորմուլա-1-ի 70-ամյակի Մեծ մրցանակը՝ Մաքս Ֆերստապենի հաղթանակով

Մեծ Բրիտանիայի Սիլվերթոունի ավտոարշավարանում անցկացվեց Ֆորմուլա-1-ի 70-ամյակի Մեծ մրցանակը, որն ավարտվեց «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենի հաղթանակ։

«Մերսեդեսի» ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը գրավեց երկրորդ տեղը։

Ընդհանուր հաշվարկը 107 միավորով գլխավորում է Լյուիս Հեմիլթոնը։ Ֆերստապենը երկրորդն է՝ 77 միավոր։

Ֆորմուլա-1-ի 70-ամյակի Մեծ մրցանակ, Սիլվերսթոուն 

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 52 շրջան
  2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +11,326
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +19,231
  4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +29,289
  5. Ալեքս Ալբոն («Ռեդ Բուլ») +39,146
  6. Լանս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +42,538
  7. Նիկո Հյուլկենբերգ («Ռեյսինգ Փոյնթ») +55,951
  8. Էստեբան Օկոն («Ռենո») +1.04,773
  9. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1.05,544
  10. Դանիիլ Կվյատ («Ալֆա Տաուրի») +1.09,699

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English