19:28  ,  9 օգոստոսի, 2020

Մատեյս Դե Լիգտը կվիրահատվի

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 20-ամյա պաշտպան Մատեյս Դե Լիգտը կվիրահատվի։ Նա ուսի վնասվածք ունի։ Հոլանդացի ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի սկիզբը։ Նրան վերականգնվելու համար կպահանջվի երեք ամիս, հաղորդում է football-italia.net-ը։

«Յուվենտուսի» համար ավարտված մրցաշրջանում Դե Լիգտն իտալական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Դե Լիգտն անցած ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Յուվենտուս», որը նրա համար վճարել է 85 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում