16:23  ,  9 օգոստոսի, 2020

ՉԼ․ Լեւանդովսկին առաջ անցավ Բենզեմայից գոլերի քանակով եւ չորրորդն է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (4։1) Լոնդոնի «Չելսիին» երկու գոլ խփելու շնորհիվ այս մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների մրցավազքում 66 գոլով բարձրացավ չորրորդ տեղ՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային՝ 65 գոլ։

Առաջին երեք տեղերում են «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 131 գոլ, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 115 գոլ, Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող, կարիերան ավարտած Ռաուլը՝ 71 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով