18:32  +04,  9 օգոստոսի, 2020

«Ռոման» ցանկանում է հեռացնել Ֆոնսեկային եւ հրավիրել Պոչետինոյին

Իտալական «Ռոման» սեփականատիրոջ փոփոխությունից հետո ցանկանում է փոխել նաեւ գլխավոր մարզիչին, հաղորդում է AS-ը։

Հռոմեական ակումբում դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի աշխատանքից։ Իտալիայի առաջնությունում 5-րդ տեղ գրաված «Ռոման» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում 0։2 հաշվով պարտվեց իսպանական «Սեւիլիային» եւ դուրս մնաց պայքարից։ Ֆոնսեկայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Ռոման» ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, որն անցած տարի Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո չունի մարզչական աշխատանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ