14:14  ,  9 օգոստոսի, 2020

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը

Տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» տանը կմրցի Կիպրոսի «Օմոնիայի» հետ։

Առաջին որակավորման փուլի հանդիպումները տեղի կունենա օգոստոսի 18-ին կամ 19-ին։ Ամեն զույգում կանցկացվի մեկ հանդիպում։

Պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում։

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Յուրգորդեն» (Շվեդիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ռեկյավիկ» (Իսլանդիա)

«Լեգիա» (Լեհաստան) - նախնական փուլի հաղթող

«Շերիֆ» (Մոլդովա) - «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ)

«Կոնաս Կուեյ» (Ուելս) - «Սարաեւո» (Բոսնիա-Հերցեգովինա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Եվրոպա» (Ջիբրալթար)

«Բուդոչնոստ» (Չեռնոգորիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Ֆլորիանա» (Մալթա) - «Կլուժ» (Ռումինիա)

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Ռիգա» (Լատվիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)

«Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Տիրանա» (Ալբանիա)

«Դինամո Բրեստ» (Բելառուս) - «Աստանա» (Ղազախստան)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Կու ՊՍ» (Ֆինլանդիա)

«Ֆլորա» (Էստոնիա) - «Սուդուվա» (Լիտվա)

«Ցելյե» (Սլովենիա) - «Դանդոլկ» (Իռլանդիա)

«Կի Կլակսվիկ» (Ֆարերներ) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով