15:35  ,  9 օգոստոսի, 2020

Պիրլոն մտադիր չէ աշխատել Իգուաինի, Խեդիրայի եւ Կոստայի հետ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն չի ցանկանում աշխատել հարձակվող Գոնսալո Իգուաինի եւ կիսապաշտպաններ Սամի Խեդիրայի եւ Դուգլաս Կոստայի հետ։ Թուրինյան ակումբը կփորձի մինչեւ մրցաշրջանի մեկնարկը վաճառել այս ֆուտբոլիստներին, հաղորդում է ESPN-ը։

41-ամյա իտալացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի եւ կիսապաշտպանի։

Պիրլոն օգոստոսի 8-ին փոխարինել է իտալացի Մաուրիցիո Սարիին, որի ղեկավարությամբ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English