10:36  ,  9 օգոստոսի, 2020

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում է երեք հարձակվող եւ մեկ պաշտպան։ ՈւԵՖԱ-ի կայքում մեկնարկել է քվեարկություն։

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքեր․ «Ռեալի» հետ տնային խաղում (2։1) նրա փոխանցումների 85 տոկոսը հասել է թիմակիցներին։

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու․ «Լիոնի» հետ տնային խաղում դարձել է դուբլի հեղինակ՝ 2։1։

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսի․ «Նապոլիի» դեմ տնային խաղում (3։1) խփել է 1 գոլ, վաստակել 11 մետրանոց։  

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկի․ 2 գոլ եւ 2 գոլային փոխանցում «Չելսիի» դեմ տնային խաղում՝ 4։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English