23:53  ,  8 օգոստոսի, 2020

«Բարսելոնա» - «Նապոլի», «Բավարիա» - «Չելսի»․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ավարտին են մոտենում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընդունել է իտալական «Նապոլիին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 3։1 հաշվով։ Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Հյուրերից ավելացված ժամանակում հաշիվը կրճատեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։

Թիմերի առաջին հանդիպումն Իտալիայում ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։

Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» տանը մրցում է Լոնդոնի «Չելսիի» հետ։ Մյունխենյան թիմը առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։1 հաշվով։

Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը գրավեցին անգլիական թիմի դարպասը։ Նախավերջին րոպեին «Չելսիի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը կրճատեց հաշվի տարբերությունը։

Ընդմիջում է։

Լոնդոնում «Բավարիան» «Չելսիին» հաղթել էր 3։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Բարսելոնա» - «Նապոլի»՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Կլեման Լանգլե, 10, Լիոնել Մեսի, 23, Լուիս Սուարես, 45+1 - Լորենցո Ինսինյե, 45+5

«Բավարիա» - «Չելսի»՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։0)

Ռոբերտ Լեւանդովսկի, 10, 11մ, Իվան Պերիշիչ, 24 - Թեմի Աբրահամ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով