20:21  ,  8 օգոստոսի, 2020

«Յուվենտուսը» ստիպված է 20 միլիոն եվրո վճարել Սարիին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ստիպված է մեծ գումար վճարել իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պայմանագիրը խզելու համար, հաղորդում  է Football Italia-ն։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2022 թվականը։ Սարիի տարեկան աշխատավարձը 5,5 միլիոն եվրո էր։ Միակողմանի խզման համար «Յուվենտուսը» Սարիին կվճարի 20,3 միլիոն եվրո՝ ներառյալ հարկերը։

«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը՝ տանը հաղթելով 2։1 հաշվով։ Ֆրանսիայում 1։0 հաշվով հաղթել էր «Լիոնը»։

Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսը» չեմպիոն դարձավ՝ 1 միավոր գերազանցելով երկրորդ տեղը գրաված «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English