17:45  ,  8 օգոստոսի, 2020

Մեսին կորոնավիրուսից պաշտպանվում է հատուկ ներքնակի օգնությամբ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցներին գումարել են նաեւ անսովոր տարբերակ։ Ֆուտբոլիստը քնում է հակակորոնավիրուսային ներքնակի վրա, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ներքնակի հյուսվածքը պատված է նանոմասնիկներով, որոնք չորս ժամում ոչնչացնում են բոլոր վարակները։ Արտադրողը պաշտպանության հավանականությունը գնահատում է 99,84 տոկոս։ Մեսին այդպիսի ներքնակներ գնել է ամբողջ տան համար։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» օգոստոսի 8-ին կընդունի իտալական «Նապոլիին»։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում