16:19  ,  8 օգոստոսի, 2020

Լեմպարդ. «Չելսին» հիասթափություն չի ապրի, եթե Վիլիանը հեռանա

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ես չեմ կարող պաշտոնապես հայտարարել՝ Վիլիանը հեռանու՞մ է, թե՞ ոչ: Նա ինքը պետք է վերջնական որոշում ընդունի իր ապագայի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, «Չելսին» հիասթափություն չի ապրի, եթե Վիլիանը որոշի հեռանալ: Մենք լավագույնն ենք ցանկանում նրան ապագայում»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա Վիլիանը համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում