15:42  +04,  8 օգոստոսի, 2020

Մբապեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատալանտայի» դեմ խաղում:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ 21-ամյա Մբապեն կընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում և կմասնակցի «Ատալանտայի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ Մբապեն ոտնաթաթի վնասվածքը ստացել էր Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում և փոխարինվել առաջին խաղակեսում։ ՊՍԺ-ն 1։0 հաշվով հաղթել էր «Սենթ Էթիենին»։

«Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ