15:14  ,  8 օգոստոսի, 2020

«Յուվենտուսի» նախագահը երազում է պայմանագիր կնքել Զիդանի հետ

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին երազում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայնի զբաղեցնել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» կփորձի պայմանագիր կնքել Զիդանի հետ, եթե ակումբի ղեկավարությունը որոշում ընդունի պաշտոնանկ անել Մաուրիցիո Սարիին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաուրիցիո Սարին չի շարունակի աշխատանքը «Յուվենտուսում», եթե ակումբը դուրս մնա Չեմպիոնների լիգայից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ, սակայն ընդհանուր հաշվով կրած պարտության արդյունքում՝ դուրս մնաց մրցաշարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում