14:50  ,  8 օգոստոսի, 2020

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով հավասարվեց «Աթլետիկոյին»

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում:

Մրցաշարի 1/8 եզրափակիչի՝ «Լիոնի» դեմ պատասխան խաղում Ռոնալդուն խփեց իր 130-րդ գոլը Չեմպիոնների լիգայում: 

Ռոնալդուն խփած գոլերի քանակով հավասարվեց Մադրիդի «Աթլետիկոյին», որը ևս Չեմպիոնների լիգայում խփել է 130 գոլ:

Կրիշտիանու Ռոնալդուից շատ գոլեր Չեմպիոնների լիգայում խփել է միայն 22 ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում