14:18  ,  8 օգոստոսի, 2020

Լեմպարդ. Պետք է հավատանք, որ կարող ենք հաղթել «Բավարիային»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղից իր սպասելիքներով:

«Ես կարծում եմ, որ «Չելսին» հնարավորություն ունի դուրս գալ քառորդ եզրափակիչ: Եթե չհավատայինք մեր հաղթանակին, ապա չէինք գա Գերմանիա:

Եթե կարողանանք առաջին րոպեներին հաջողության հասնել, ապա վստահ եմ, որ մեծ հնարավորություն կունենանք դուրս գալ հաջորդ փուլ»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» Լոնդոնում 3:0 հաշվով հաղթել էր «Չելսիին»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում