13:15  ,  8 օգոստոսի, 2020

Բեյլն աշխատավարձ է ստանում՝ ոչինչ չանելով (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

«Բեյլը չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, քանի որ չի ցանկանում խաղադաշտ դուրս գալ»,- ասել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը պատրաստ է մնալ «Ռեալում» մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը, եթե նույնիսկ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չստանա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում