12:47  ,  8 օգոստոսի, 2020

Բենզեմայի նվաճումը Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում յուրահատուկ նվաճման է հասել:

Բենզեման «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում խփեց իր 65-րդ գոլը Չեմպիոնների լիգայում՝ դառնալով մրցաշարի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն:

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 128 գոլ: Երկրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 114 գոլ, իսկ երրորդ տեղում «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն է, որը խփել է 71 գոլ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից» 1:2 հաշվով և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում