12:19  ,  8 օգոստոսի, 2020

Վիդալ. Եթե «Բարսելոնան» չհաղթի Չեմպիոնների լիգայում, ղեկավարությունը պետք է որոշումներ ընդունի

Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ եթե ակումբը չկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա ղեկավարությունը պետք է կտրուկ որոշումներ ընդունի:

«Երբ դու խաղում ես աշխարհի լավագույն ակումբում, մարդկանց միշտ հետաքրքրում է թիմի գրանցած արդյունքը: Ցավոք, մենք չենք կարողանում նվաճել այնքան գավաթ, որքան կցանկանային մեր երկրպագուները:

Եթե «Բարսելոնան» ձախողվի նաև Չեմպիոնների լիգայում, ապա ակումբի ղեկավարությունը պետք է կտրուկ որոշումներ ընդունի»,- Վիդալի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցն իտալական «Նապոլին է»: Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում