10:47  ,  8 օգոստոսի, 2020

Գվարդիոլա. Գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ խաղում իր թիմի տարած հաղթանակը:

«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք: Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից: Մենք կարողացանք հաղթել մի թիմի, որը 3 տարի անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Այժմ պետք է շարունակենք աշխատել և պատրաստվենք քառորդ եզրափակիչի հանդիպմանը»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ 2:1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում