10:14  ,  8 օգոստոսի, 2020

Վարանն իր վրա է վերցրել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Ռեալի» պարտության պատասխանատվությունը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանն իր վրա է վերցրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում իր թիմի կրած պարտության պատասխանատվությունը:

«Դա իմ պարտությունն էր: Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը: Մենք լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը, սակայն չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք:

Սա շատ ծանր օր է ինձ համար: Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է, և մենք պետք է մեր սխալներն ուղղենք հաջորդ մրցաշրջանում»,- Վարանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից» 1:2 հաշվով և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում