01:15  ,  8 օգոստոսի, 2020

Ռոնալդուն «Յուվենտուսում» գերազանցեց 94 տարվա ակումբային ռեկորդ

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (2:1) ֆրանսիական «Լիոնին» խփած 2 գոլի շնորհիվ այս մրցաշրջանում գոլերի քանակը թուրինյան ակումբում հասցրեց 36-ի։

Ռոնալդուն «Յուվենտուսում» գերազանցեց 94 տարվա ակումբային ռեկորդ մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

1925-1926 թվականների մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում հունգարացի Ֆերենց Հիրզերը խփել է 35 գոլ։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 130-ի՝ բարելավելով իրեն պատկանող ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում