21:58  ,  7 օգոստոսի, 2020

«Զենիթը» նվաճեց Ռուսաստանի սուպերգավաթը

«Զենիթը» 5-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի սուպերգավաթը։ Մոսկայում տեղի ունեցած խաղում Ռուսաստանի չեմպիոնները մրցեցին «Լոկոմոտիվի» հետ եւ առավելության հասան 2։1 հաշվով։

Սերգեյ Սեմակի գլխավորած թիմից 14-րդ րոպեին հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Ձյուբան։ 69-րդ րոպեին «Զենիթի» առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի կիսապաշտպան Մագոմեդ Օզդոեւը։ 3 րոպե անց «Լոկոմոտիվի» խորվաթ պաշտպան Վեդրան Չորլուկան կրճատեց հաշվի տարբերությունը։

Ռուսաստանի Սուպերգավաթ

«Զենիթ» - «Լոկոմոտիվ»՝ 2։1

Արտյոմ Ձյուբա, 14, Մագոմեդ Օզդոեւ, 69 - Վեդրան Չորլուկա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս