ՈւԵՖԱ-ն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել իսպանական «Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը։
ՈւԵՖԱ-ն նաեւ կազմել է մրցաշարի շաբաթվա խորհդանշական հավաքականը։
Դարպասապահ․ Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»)։
Պաշտպաններ․ Դոդո («Շախտյոր»), Էդմոնդ Տապսոբա («Բայեր»), Նիկոլայ Մատվիենկո («Շախտյոր»), Սերխիո Ռեգիլոն («Սեւիլիա»)։
Կիսապաշտպաններ․ Խեսուս Նավաս («Սեւիլիա»), Խուան Մատան («Մանչեսթեր Յունայթեդ»), Էվեր Բանեգա («Սեւիլիա»), Ռասմուս Ֆալկ («Կոպենհագեն»)։
Հարձակվողներ․ Ժունիոր Մորաես («Շախտյոր»), Յոնաս Վին («Կոպենհագեն»)։
1/4 եզրափակիչ
Օգոստոսի 10
«Ինտեր» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)
Օգոստոսի 11
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Բազել» (Շվեյցարիա)
«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)
Well played, @sergio_regui!
— UEFA Europa League (@EuropaLeague) August 7, 2020
Sergio Reguilón
Rui Patrício
Jonas Wind
Júnior Moraes#UEL | #UELPOTW | @hankookreifen pic.twitter.com/gCPE1ZXIQq
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում