20:09  ,  7 օգոստոսի, 2020

Բունդեսլիգայի մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին

Բունդեսլիգան պաշտոնական կայքում ներկայացրել է Գերմանիայի առաջնության օրացույցի նախագիծը։ Նոր մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։ Բացման խաղը կլինի չեմպիոն «Բավարիայի» եւ «Շալկեի» մասնակցությամբ։

Սակայն եթե «Բավարիան» հասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ապա բացման խաղում կմրցեն երկու «Բորուսիաները», իսկ «Բավարիան» հանդիպումը կանցկացնի տուրի վերջին օրը՝ երկուշաբթի։

Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» մասնակցությամբ տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում