16:46  ,  7 օգոստոսի, 2020

«Բարսելոնան» երիտասարդական թիմի 7 ֆուտբոլիստի հայտավորել է «Նապոլիի» դեմ խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Նապոլիի» դեմ պատասխան խաղին:

Ակումբի հայտացուցակում տեղ է գտել երիտասարդական թիմի 7 ֆուտբոլիստ:

Հայտացուցակից բացակայում են բրազիլացի կիսապաշտպան Արթուրը, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:

«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում