19:46  +04,  7 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգա․ Մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդները

Անգլիական Պրեմյեր լիգան ներկայացրել է ավարտված մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդներին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Ցուցակում ընդգրկվել են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Ջեք Գրիլիշը («Աստոն Վիլա»), Մեյսոն Գրինվուդ, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ (բոլորը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Դին Հենդերսոն («Շեֆիլդ Յունայթեդ»), Մեյսոն Մաունթ, Կրիստիան Պուլիշիչ (երկուսն էլ՝ «Չելսի»)։

Քվեարկությանը մասնակցում են Պրեմյեր լիգայի ակումբների ավագները, երկրպագուներն ու ֆուտբոլային փորձագետներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ