15:58  ,  7 օգոստոսի, 2020

«Յուվենտուսը» ներկայացրել է թիմի արտագնա համազգեստը՝ նախատեսված հաջորդ մրցաշրջանի համար

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» ներկայացրել է ակումբի արտագնա համազգեստը՝ նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար:

«Յուվենտուսի» տեխնիկական հովանավոր Adidas ընկերության կողմից պատրաստված համազգեստը մուգ կապույտ գույնի է, իսկ թիմի և հովանավորների տարբերանշանները պատկերված են սպիտակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում