Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր գլխավորած թիմն արդեն սովորել է խաղալ առանց հանդիսականների:
«Կարծում եմ, որ թե մարզիչները, թե ֆուտբոլիստները կարոտում են հանդիսականներին, սակայն ունենք այն, ինչ ունենք:
«Մանչեսթեր Սիթին» արդեն սովորել է խաղալ առանց հանդիսականների, սակայն հուսով եմ, որ նրանք հնարավորինս շուտ կկարողանան վերադառնալ ստադիոններ»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
Օգոստոսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում հանդիսականների վերադարձը ստադիոն, քանի դեռ չի հաղթահարվել կորոնավիրուսի համավարակը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ մարտ ամսից գրեթե բոլոր մարզական միջոցառումներն անցկացվում են առանց հանդիսականների:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում