13:44  ,  7 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ կտա թիմի կիսապաշտպանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:

The Guardian-ի հաղորդմամբ՝ Լինգարդի վաճառքից ստացվելիք գումարով «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է իրականացնել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը:

Ջեսի Լինգարդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 17.5 միլիոն եվրո:

27-ամյա Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2000 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս