14:15  +04,  7 օգոստոսի, 2020

Վիլիանը 3 տարվա պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Արսենալին» հաջողվել է համաձայնության գալ Վիլիանի հետ 3 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ:

«Արսենալում» բրազիլացի ֆուտբոլիստը կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:

Վիլիանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Տոտենհեմը»:

Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ