00:59  +04,  7 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Վուլվերհեմփթոնն» ու «Բազելը» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Վուլվերհեմթոնն» ընդունեց հունական «Օլիմպիական» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։ Հունաստանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Քառորդ եզրափակիչում «Վուլվերհեմփթոնի» մրցակիցը կլինի իսպանական «Սեւիլիան», որը պայքարից դուրս էր թողել իտալական «Ռոմային»։

Շվեյցարական «Բազելը» հաղթահարեց գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» արգելքը՝։ պատասխան խաղում պարտության մատելով 1։0 հաշով։ Առաջին խաղում «Բազելը» հաղթել էր 3։0 հաշվով։

«Բազելի» հաջորդ մրցակիցը կլինի Դոնեցկի «Շախտյորը»։ Ուկրաինական ակումբը պայքարից դուրս էր թողել գերմանական «Վոլֆսբուրգին»։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Ռաուլ Խիմենես, 8, 11մ

«Բազել» (Շվեյցարիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ (Գերմանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 3։0), (տեսանյութ)

Ֆաբիան Ֆրայ, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ