23:44  ,  6 օգոստոսի, 2020

Զիդան․ Բեյլը նախընտրեց չխաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ կապված իրավիճակը։ Ֆուտբոլիստը չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

«Բեյլը նախընտրեց չխաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հիմա շատ են խոսակցություններն այս թեմայով, բայց ես այսքանը կարող եմ ասել։ Մեր զրույցի մնացած բովանդակությունը պետք է մնա իմ եւ Բեյլի միջեւ։ Այդ ամենն անձնական է եւ պետք է մնա հանդերձարանում։ Բայց մեր հարաբերությունների հիմքում հարգանքն է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Մարզիչը նաեւ հայտնել է, որ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ու բրազիլացի պաշտպան Մարսելոն լիարժեք պատրաստ են հանդիպմանը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը Մադրիդում հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում