22:56  ,  6 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Սեւիլիան» ուժեղ էր «Ռոմայից», «Բայերը»՝ «Գլազգո Ռեյնջերսից» (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման» խաղացին Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում։ 2։0 հաշվով առավելության հասավ «Սեւիլիան», որն Իսպանիայի առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում։

21-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնն առաջ մղեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին։ 44-րդ րոպեին իսպանական թիմի երկրորդ գոլը խփեց Մարոկկոն ներկայացնող հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Սեւիլիան» քառորդ եզրափակիչում կմրցի «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) զույգի հաղթողի հետ։

Լեւերկուզենի «Բայերը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

Առաջին խաղում «Բայերը» Շոտլանդիայում հաղթանակ էր տարել 3։1 հաշվով եւ շարունակում է պայքարը։

«Բայերը» քառորդ եզրափակիչում կմրցի Միլանի «Ինտերի» հետ, որը պայքարից դուրս էր թողել իսպանական «Խետաֆեին»։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝  2։0 (տեսանյութ)

Սերխիո Ռեգիլոն, 21, Յուսեֆ Էն-Նեսիրի, 44

Հեռացում՝ Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), 90+10, երկրորդ դեղին քարտ

«Բայեր» (Գերմանիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3։1)

Մուսա Դիաբի, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում