21:46  +04,  6 օգոստոսի, 2020

ԵԼ․ «Սեւիլիա» - «Ռոմա»՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման» մրցում են Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում։ Առաջին խաղակեսից հետո 2։0 հաշվով հաղթում է «Սեւիլիան»։

21-րդ րոպեին իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնն առաջ մղեց իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմին։ 44-րդ րոպեին իսպանական թիմի երկրորդ գոլը խփեց Մարոկկոն ներկայացնող հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում մասնակցում է խաղին։

Ընդմիջում է։

«Սեւիլիա» - «Ռոմա» դիմակայության հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) զույգի հաղթողի հետ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղակես

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։0 (տեսանյութ)

Սերխիո Ռեգիլոն, 21, Յուսեֆ Էն-Նեսիրի, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ