23:11  ,  6 օգոստոսի, 2020

Դանիայի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»

Լոնդոնի «Տոտենհեմը» համաձայնության է հասել «Սաութհեմփթոնի» հետ Դանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է talkSPORT-ը։

«Տոտենհեմը» Հոյբերգի համար կվճարի 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից նույն գործարքով «Սաութհեմփթոն» կտեղափոխվի 23-ամյա անգլիացի պաշտպան Կայլ Ուոքեր-Պիտերսը։

Ավարտվող մրցաշրջանում Հոյբերգը «Սաութհեմփթոնի» հետ մասնակցել է 38 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում