20:43  ,  6 օգոստոսի, 2020

«Արսենալը» մոտ է Օբամեյանգի հետ պայմանագրի երկարաձգմանը

Լոնդոնի «Արսենալը» մոտ է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագրի երկարաձգմանը մինչեւ 2023 թվականը, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Նոր պայմանագրով 31-ամյա ֆուտբոլիստը կստանա շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ։ Նախատեսված են նաեւ բոնուսներ։

Օբամեյանգի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում