19:12  ,  6 օգոստոսի, 2020

Հայաստանի հավաքականի թեկնածուն կխաղա Բելգիայի երրորդ լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու, 30-ամյա բելգիահայ կիսապաշտպան Իվան Յագանը Ֆինլանդիան ներկայացնող «Մարիեհամն» ակումբից վերադարձել է Բելգիա եւ մեկ տարվա պայմանագիր կնքել այդ երկրի երրորդ լիգայում հանդես եկող «ՌՎԴ Մոլենբեեկ» ակումբում, հաղորդում է transfermarkt-ը, որը նրա տրանսֆերային գինը գնահատում է 250 հազար եվրո։

Իվան Յագանը Ֆինլանդիա էր տեղափոխվել բելգիական «Էյպենից»։

30-ամյա Իվան Յագանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով