20:14  ,  6 օգոստոսի, 2020

Գվարդիոլա․ Եթե ցանկանում ենք հաղթել ՉԼ-ում, պետք է ավելի լավ պաշտպանվենք

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարեւորել է պաշտպանությունը Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու համար։

«Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, պետք է ավելի լավ պաշտպանվենք։ Բաց թողած գոլերից ավելի կարեւոր է, թե ինչպես ենք դրանք բաց թողնում։ Դրանց մեծ մասից կարելի էր խուսափել։

Մենք գիտենք այդ մասին։ Այս տարիների ընթացքում շատ ենք քննարկել այս խնդիրը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 7-ին կընդունի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»։ Առաջին խաղում անգլիական ակումբը Մադրիդում հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում