18:42  ,  6 օգոստոսի, 2020

Ուսման Դեմբելեն վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում

Ուսման Դեմբելեն վերսկսել է մարզումները Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ընդհանուր խմբում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացի հարձակվողը պատրաստվում է «Նապոլիի» դեմ պատասխան խաղին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

Դեմբելեն աջ ազդրի վնասվածք էր ստացել փետրվարի 3-ին եւ վիրահատվել։ Նա պաշտոնական հանդիպման չի մասնակցել անցած տարվա նոյեմբերից։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Դեմբելեն մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, խփել մեկ գոլ։

«Բարսելոնան» «Նապոլիին» կընդունի օգոստոսի 7-ին։ Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս