16:47  ,  6 օգոստոսի, 2020

Հանուն ակումբի աշխատակիցների՝ «Արսենալի» ֆուտբոլիստներն առաջարկել են կրճատել իրենց աշխատավարձերը

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները դեմ են, որպեսզի ֆինանսական խնդիրների պատճառով ակումբն աշխատանքից հեռացնի 55 աշխատակցի:

The Athletic-ի հաղորդմամբ՝ «Արսենալի» ֆուտբոլիստներն առաջարկել են կրճատել իրենց աշխատավարձերը՝ պահպանելով ակումբի աշխատակիցների աշխատանքը:

Նշվում է, որ «Արսենալը» կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին «Արսենալը» Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ և ակումբի պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում