14:52  ,  6 օգոստոսի, 2020

«Բարսելոնայի» նախագահը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք ոչ մի դեպքում չեն հեռանա ակումբից

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ակումբը չի պատրաստվում տրանսֆերի հանել:

«Մեր ուշադրության կենտրոնում են գտնվում «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք թիմի ապագան են:

Որևէ դեպքում մենք չենք պատրաստվում վաճառել Տրինկաուին, Պեդրիին, Ֆատիին, Տեր Շտեգենին, Ռիկի Պուչին և Արաուխոյին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում