15:49  ,  6 օգոստոսի, 2020

Վերատի. Եթե խոսվում է Մեսիի՝ Իտալիա տեղափոխության մասին, ապա Ա Սերիան վերականգնել է իր համբավը

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին:

«Ինձ համար Մեսիի՝ «Ինտեր» տեղափոխության մասին լուրերը ոչ ավելին են, քան պարզապես շշուկներ: Չեմ կարծում, որ Մեսին կհեռանա «Բարսելոնայից»:

Այնուամենայնիվ, եթե խոսվում է Մեսիի՝ Իտալիա տեղափոխության մասին, ապա Ա Սերիան վերականգնել է իր համբավը»,- Վերատիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները հայտնել էին, որ 33-ամյա Լիոնել Մեսին լարված հարաբերություններ ունի «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ և կարող է քննարկել Միլանի «Ինտեր» տեղափոխվելու հնարավորությունը:

Նշվում էր նաև, որ Մեսիի հայրը մեկնել է Միլան և առանձնատուն է ձեռք բերել «Ինտերի» գրասենյակի շրջակայքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում