17:15  ,  6 օգոստոսի, 2020

Սուլշեր. Ալեքսիսին դուր է գալիս «Ինտերը», ուրախ եմ նրա տեղափոխության համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխության մասին:

«Կարող եմ հաստատել, որ Ալեքսիսի տեղափոխության հարցում կա ձեռքբերված համաձայնություն Միլանի «Ինտերի» հետ:

Ալեքսիսին դուր է գալիս «Ինտերը», ուրախ եմ նրա տեղափոխության համար և ամենայն բարին եմ մաղթում նրան ապագայում»,- նորվեգացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Ավարտված մրցաշրջանում իտալական թիմի կազմում անցկացրած 21 խաղերում Սանչեսը դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում