11:40  ,  6 օգոստոսի, 2020

«Ռոման» հաստատել է ակումբի վաճառքն ամերիկյան ընկերությանը

Իտալական «Ռոման» հայտարարել է ակումբի սեփականատիրոջ փոփոխության մասին:

«Ռոմայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ իտալական ակումբը ձեռք է բերել ամերիկյան Friedkin Group ընկերությունը:

Գործարքի ավարտի մասին պաշտոնապես կհայտարարվի օգոստոսի 31-ին:

Նշվում է, որ Friedkin Group ընկերությունը «Ռոմայի» դիմաց կվճարի 600 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում